2666 դիտում
16:48 26-05-2020
Շիրակի մարզում տեղադրվել են հակակարկտային կայաններ
Սուբվենցիոն ծրագրով, կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում Հայկավան համայնքում տեղադրվել են հակակարկտային կայաններ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:
«Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ծրագիրն հավանության է արժանացել և տեղադրվել են «Զենիթ-տուրբո» տեսակի 3 հակակարկտային կայաներ։ Ծրագրի արժեքը 6,3 մլն դրամ է, որի 50 տոկոսը պետությունն է հատկացրել, 50-ը՝ համայնքը։
Մարզում 2020 թվականին հակակարկտային կայաններ ձեռք բերելու նպատակով Սարապատ, Ամասիա, Հայկավան և Մարմաշեն համայնքների կողմից ներկայացվել են սուբվենցիայի ծրագրային հայտեր: Բոլոր հայտերը հավանության են արժանացել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Իսկ Անի համայնքի կողմից 2019 թվականի ներկայացված «Հակակարկտային կայանների ձեռքբերում» սուբվենցիայի ծրագրի շրջանակներում 2020 թվականին նախատեսված է տեղադրել 20 հակակարկտային կայան: Ծրագրերի ընդհանուր արժեքը՝ 92.4 մլն դրամ է, որից պետության համաֆինանսավորման չափը կազմում է 46.2 մլն դրամ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1592 դիտում
20:53 30-07-2019
Մարմարիկ և Արզական բնակավայրերում տեղադրվել են հակակարկտային կայաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5413 դիտում
16:14 27-10-2017
Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղադրվել են նոր սեյսմիկ կայաններ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1633 դիտում
21:21 19-07-2014
Հակակարկտային 2 կայաններ Բագրատաշեն գյուղում 200 կրակոց են իրականացրել
Այս բաժնից
568 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
436 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից