211652_close_icon
views-count32843 դիտում article-date 11:08 26-05-2020

Հերթական սպանությունը՝ Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցում՝ մուտքի դռան մոտ, հայտնաբերվել է գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներով 40-ամյա տղամարդու դի

Երեկ՝ մայիսի 25-ին, հերթական սպանությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը։ Ոստիկաններն ու քննիչները գերեզմանատանը հարակից եկեղեցու մուտքի դռան մոտ մեջքով գետնին ընկած վիճակում հայտնաբերել են 40-ամյա Արա Պողոսյանի դին։ Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել է, որ մահացածի գլխի շրջանում կան բազմաթիվ վնասվածքներ։ Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր