211652_close_icon
views-count1296 դիտում article-date 10:57 26-05-2020

Ոչ մեկը չի ծախվել, ոչ մեկին չեն առել, այդ բառերն օգտագործողներն են ծախվողները. Արցախի նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ մայիսի 26-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց. «Մեր քաղաքական ամենամեծ ձեռքբերումը «Միասնական Հայրենիք» կուսակցության և նրա ղեկավար Սամվել Բաբայանի հետ համաձայնությունն է, որը հուշագրի տեսքով արդեն ներկայացրել ենք: Բավական լուրջ հաջողություններ ենք արձանագրել հետագա համագործակցության առումով Մասիս Մայիլյանի հետ: Կան քննադատություններ: Ես ուզում եմ կոչ անել մեր մնացած քաղաքական գործիչներին՝ մի վիրավորեք մեր պետականաշինության գործում դեր ունեցած մեր հայրենիքի զավակներին: Մի փորձեք ազգի ապագայի հանդեպ ստանձնապ պարտավորության արդյունքում ձեռք բերված համաձայնությունը պիտակավորել: Ոչ մեկը չի ծախվել, ոչ մեկին չեն առել: Այդ բառերն օգտագործողներն են ծախվողները: Հանուն ազգի է ամեն ինչ կատարվում: Պաշտոն չենք տալիս ոչ մեկին և պաշտոն չենք տալու ոչ մեկին, այլ առաջարկում ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի նկատմամբ: Ճակատագրական ժամանակահատված ենք ապրում եւ այս առումով պաշտոնով չենք մեր առաքելությունն իրականացնելու»: Նրա խոսքով, այն քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք ստացել են հանրության վստահության քվեն, իրենց մասնաբաժնով մասնակցելու են. «Մի մտահոգվեք, ոչ մեկին չեն առել, ոչ մեկը չի ծախվել: Այն մարդիկ, որոնք ապրում են Արցախում, վաղուց ապացուցել են, որ ոչ առնում են, ոչ ծախում են: Քաղաքական գործընթացի արդյունքում ձեւավորվել է քաղաքական նոր դաշտ, որտեղ խաղացողների հիմնական նպատակը մեր ապագան է: Մենք փորձում ենք միասնության, համերաշխության, ընդհանուր օրակարգի շուրջ համագործակցել: Համագործակցելու եմ բոլորի հետ անխտիր: Այդ թվում այդ ոչ վայել հայտարարություններ անողների առումով»,-ընդգծեց Արցախի նախագահը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր