842 դիտում
21:07 25-05-2020
Բռնցքամարտիկները սկսել են թիմային մարզումներ են անցկացնել
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներն այս օրերին անցկացնում են նաև թիմային մարզումներ, որոնց մարզչական կազմը ներգրավում է նաև մարզերում ապրող բռնցքամարտիկներին: Այս մասին հայտնում է բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Թեև բռնցքամարտում մրցումային օրացույցային պլանը դեռ հայտնի չէ, բայց Բռնցքամարտի հայկակական ազգային ֆեդերացիան ջանք ու եռանդ չի խնայում որպեսզի բռնցքամարտիկները շատ արագ վերականգնեն կորոնավիրուսի պատճառով բաց թողածն ու հետ չընկնեն ընդհանուր ռիթիմից: Երևանյան մարզումներից բացի հավաքականի անդամները անցկացնում են նաև մարզային պարապմունքներ:
Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում հավաքականի մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը նշել է, որ այս ընթացքում անհատական մարզիչները շատ լավ են աշխատել:
«Կորոնավիրուսով պայմանավորված այս ընթացքում բռնցքամարտիկները մարզվել են անհատական ծրագրով: Ճիշտ է ես շատ հաճախ այցելել ու հետևել եմ նրանց մարզումներին, բայց, ընդլայնված խմբով թիմային մարզումներն իրենց մեծ նշանակությունն ու դերն ունեն և իմ նպատակն էր բոլորին տեսնել միասին ու հասկանալ ինչ մարզավիճակում են: Կարող եմ ասել, որ տղաների անհատական մարզիչները լավ են աշխատել ու մեր բռնցքամարտիկները նման դժվարին իրավիճակում կարողացել են պահել մարզավիճակը:
Ամեն դեպքում կորոնավիրուսի այս օրերին մենք նման ընդլայնված մարզումներ հաճախ կկազմակերպենք, որպեսզի տղաները լինեն իմ հսկողության տակ: Մարզումներն ու նախապատրաստական փուլն ավելի արդյունավետ դարձնելու համար ծրագրում ենք մարզումներ կազմակերպել նաև Գյումրիում և Վանաձորում: Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան՝ հանձինս նախագահ Հովհաննես Հովսեփյանի ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի բռնցքամարտիկները լավագույնս նախապատրաստվեն և ունենան մարզումային անհրաժեշտ պայմաններ:
Մենք այժմ նախատեսում ենք նաև այնպիսի հավաքներ, որտեղ տղաները մեկուսացած կլինեն արտաքին աշխարհից ու անվատնգ կկարողանան մարզվել»,- ասել է Մեհրաբյանը:
Նմանատիպ նյութեր
3751 դիտում
14:20 25-04-2017
Հայաստանի վետերանների հավաքականը հաղթանակով է սկսել շախմատի աշխարհի թիմային առաջնությունը
1160 դիտում
12:42 27-09-2014
Հայ բռնցքամարտիկները սկսել են նախապատրաստվել Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
Այս բաժնից
610 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
556 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից