3503 դիտում
23:28 25-05-2020
Ղազախստանում ՀՀ դեսպանատունը, ըստ ահազանգած քաղաքացու, անգործության է մատնված. ՀՔԱՎ
ՀՔԱՎ-ը ահազանգ է ստացել Ղազաստանի մայրաքաղաք Նուրսուլթանից։ Է․ Ս․-ի հաղորդմամբ՝ փետրվարին գնել է տոմս, որ մայիսի 2-ին ընդմիշտ վերադառնա Հայաստան։ Փակել է ոսկերչական մեծ արհեստանոցը, իրերի մի մասը հավաքել ուղարկել է Հայաստան։ Բնակարանի վարձակալության ժամկետը լրանում է, և գումար չունեն հետագա վարձակալման համար։ Անելանելի վիճակում են։
Չվերթի չեղարկման մասին ավիաընկերությունը տեղեկացրել է մարտի 20-ին։ Է․ Ս․-ը ասում է, որ իր նման շատերն են, որ ՀՀ քաղաքացի են կամ Ղազաստանի քաղաքացի հայեր են, որոնց երեխաները Հայաստանի քաղաքացի են և ցանկանում են հետ վերադառնալ, բոլոր գործերը փակել են, վաճառել են, իրերը ուղարկել և հիմա չեն կարողանում վերադառնալ։
Դիմել են դեսպանատուն, բայց՝ անօգուտ։
Մայիսի հինգին կազմակերպված միակ չվերթով չի կարողացել վերադառնալ, որովհետև նախ տոմսերի գներն են անհասկանալի ու տարբեր եղել, հետո էլ՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը պարտադիր պայման է եղել՝ օդանավակայան մուտք գործելու համար։ Նա դրա մասին տեղեկացել է ուշ և չի հասցրել այդ չվերթին։
«Դեսպանատուն դիմել եմ, պասիվ վիճակ է»,-հուսահատված ասում է Է․ Ս․-ը,-«Դեսպանատունը չի աշխատում։ Դիմել ենք Արտգործնախարարություն, ստանդարտ պատասխան են տալիս՝ դիմեք դեսպանատուն»։
Մինչև հուլիս չեն կարող սպասել, երբ չվերթները կվերականգնվեն, որովհետև աշխատանք չունեն, և տների վարձակալության ժամկետը մայիսի վերջին լրանում է։
Ղազաստանի տարբեր քաղաքներում գտնվող հայաստանցիները պատրաստ են կենտրոնանալ մի քաղաքում, որտեղից չվերթ կկազմակերպվի, միայն թե կարողանան վերադառնալ Հայաստան։
«Ֆեյսբուքով գրել եմ պարոն Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, Էդմոն Մարուքյանին, ոչ մեկը չի պատասխանել»։
Է․ Ս․-ը ՀՔԱՎ-ից խնդրել է բարձրացնել այս հարցը և ակնկալում է ՀՀ Կառավարության ուշադրությունը։
Նմանատիպ նյութեր
7618 դիտում
13:42 14-11-2016
Մայրաքաղաքում շարունակվում է լքյալ ու անգործության մատնված կրպակների ապամոնտաժման գործընթացը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2636 դիտում
09:31 11-03-2017
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մարզպետարանները մատնված են պարապուրդի և անգործության. «Ժողովուրդ»
4059 դիտում
10:37 13-12-2017
Արտախորհրդարանական ուժերը մատնված են անգործության. օրակարգը սպառված է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
553 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը
469 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
397 դիտում
18:47 25-04-2024
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ