հիմնական կայք
Լրահոս

Նոր Զելանդիայի վարչապետի՝ ուղիղ եթերով ելույթի ժամանակ երկրաշարժ է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոր Զելանդիայի վարչապետի՝ ուղիղ եթերով ելույթի ժամանակ երկրաշարժ է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հեռուստատեսությամբ ուղիղ եթերով ելույթ էր ունենում, երբ տեղի է ունեցել երկրաշարժ, հաղորդում է Reuters-ը։


Չնայած դրան, վարչապետը խուճապի չի մատնվել և շարունակել է ելույթը Վելլինգտոնում գտնվող երկրի խորհրդարանի շենքից։

-Մենք այստեղ մի փոքր երկրաշարժ ունեցանք, Ռայան»,-հեռուստալրագրող Ռայան Բրիջին ժպտալով դիմել է վարչապետը և շարունակել,-վատ ցնցում չէր։

Նշենք, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5,9 մագնիտուդ, օջախը գտնվել է Լևին քաղաքից 30 կմ հեռավորության վրա և շարունակվել է 30 վայրկյանից ավելի։

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք