211652_close_icon
views-count792 դիտում article-date 14:16 25-05-2020

Արայիկ Հարությունյանն ու Ջալալ Հարությունյանը քննարկել են երկրի պաշտպանունակության հետևողական բարձրացման հարցեր

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ մայիսի 25–ին, Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ջալալ Հարությունյանի հետ քննարկել է երկրի պաշտպանունակության հետևողական բարձրացման և զինծառայողների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք մի շարք օրակարգային հարցեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը եը կից տեսանյութ հրապարակել։ «Կարևորելով նշածս հարցերի շուտափույթ լուծումը՝ ընդգծել եմ, որ առաջիկայում շոշափելի քայլեր կձեռնարկվեն ՊԲ հերթացուցակում գտնվողներին նախատեսված ժամկետից շուտ բնակարաններով ապահովելու նպատակով»,– գրել է նա:

Նմանատիպ նյութեր