211652_close_icon
views-count3805 դիտում article-date 23:56 24-05-2020

«Նյու-Յորք Թայմսն» իր առաջին էջում հրապարակել է կորոնավիրուսից մահացածների անունները

«Նյու-Յորք Թայմս» թերթն այսօր իր առաջին էջում հոդված է հրապարակել՝ այն վերնագրելով «ԱՄՆ-ում մահացածների թիվը մոտենում է 100 հազարի, անդառնալի կորուստ»: Այդպես թերթը որոշել է հարգել մահացածների հիշատակը: «Այստեղ հազար մարդ է. մահացածների ընդամենը մեկ տոկոսը», նշված է առաջին էջում: Հոդվածն իրենից ներկայացնում է երկրում կորոնավիրուսից մահացածների մի մասը ցուցակը՝ նշելով նրանց ազգանուններն ու կարճ կենսագրությունը, որոնք թերթի խմբագիրները հավաքել են երկրով մեկ հրապարակվող նահանգային թերթերից: Նյութի ենթավերնագրում նշված է. «Ցուցակում պարզապես անուններ չեն, դրանք՝ մենք ենք»: ԱՄՆ-ում կորոնավիրուսից վարակվել է 1,62 մլն մարդ, մահացել է ավելի քան 97 հազար մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր