211652_close_icon
views-count3727 դիտում article-date 23:43 23-05-2020

Հայտնի է դարձել, թե երբ Իսպանիան կբացի սահմանները զբոսաշրջիկների համար

Իսպանիան կսկսի զբոսշրջիկներ ընդունել 2020թ. հուլիսից: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը և ընդգծել, որ մուտքը երկրի ներս իրականացվելու է անվտանգ պայմաններում: «Օտարերկրյա զբոսաշրջիկները արդեն կարող են պլանավորել իրենց արձակուրդները մեր երկրում: Մենք կերաշխավորենք, որպեսզի զբոսաշրջիկները որևէ ռիսկի չենթարկվեն, ինչպես նաև այդ ռիսկը մեր երկիր չբերեն», ասել է կառավարության ղեկավարան ու տուրօպերատորներին կոչ արել սկսել ամառային կամպանիան: Սանչեսը նաև հայտնել է, որ երկրում 10-օրյա սուգ կհայտարարեն՝ կորոնավիրուսից զոհվածների հիշատակին: Նշենք, որ Իսպանիան կորոնավիրուսից վարակվածների թվով զբաղեցնում է չորրորդ տեղը: Երկրում գրանցվել է վարակի 281 904 դեպք: Առողջացել է 19 958 պացիենտ, մահացել է 28 628 մարդ: Հիշեցնենք, որ տուրիստական սեզոնի բացման մասին արդեն հայտարարել են Պորտուգալիան, Կիպրոսը և Հունաստանը:

Նմանատիպ նյութեր