211652_close_icon
views-count3897 դիտում article-date 16:43 23-05-2020

Մոսկվայի «Ալֆա-բանկ» ներխուժած անձը պատանդ է վերցրել մարդկանց և սպառնում է պայթեցնել շենքը

Մոսկվայում գտնվող «Ալֆա-բանկի» գրասենյակ է ներխուժել երիտասարդ մի տղամարդ ու պատանդ է վերցրել 5 մարդու։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը: Հանցագործը սպառնացել է պայթեցնել գրասենյակը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ հանցագործը սև դիմակով է, իսկ ձեռքին դեղին փաթեթ կա։ Նա հայտարարել է, որ դա պայթուցիկ սարք է: Այս պահին ՌԴ իրավապահ մարմինները բանակցություններ են վարում վերջինիս հետ:

Նմանատիպ նյութեր