հիմնական կայք
Լրահոս

Խոշոր հրդեհ Շիրակի մարզում. անասնագոմում առաջացած հրդեհի դեմ պայքարում էին գյուղացիներն ու հրշեջ փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏեՍԱՆՅՈՒԹ

Խոշոր հրդեհ Շիրակի մարզում. անասնագոմում առաջացած հրդեհի դեմ պայքարում էին գյուղացիներն ու հրշեջ փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏեՍԱՆՅՈՒԹ Երեկ՝ մայիսի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարփի գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի հարևանությամբ անասնագոմ է այրվում։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։

Հրշեջ-փրկարարներն ու գյուղացիները մարել են անասնագոմի տանիքում առաջացած հրդեհը։ Այրվել է անասնագոմի տանիքը՝ մասամբ, և տանիքում պահեստավորված անասնակերը։

Հրշեջ-փրկարարները անասնագոմից դուրս են բերել 4 մանր եղջերավոր անասուններին։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի փորձաքննություններ կատարելուց հետո;

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ անասնագոմը պատկանում է նույն գյուղի բնակիչ Լյովա Խաչատրյանին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Հարոթյուն Համբարյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք