427 դիտում
13:48 23-05-2020
Գյուղատնտեսության մեջ հեղափոխություն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Արարատի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ գյուղացիները սկսել են բարձրացնել գյուղատնտեսության վերաբերյալ գիտելիքի և իմացության խնդրի հարցը։ Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1016210.html]Արմենպրես[/url]»-ը, ՀՀ վարչապետը կարևորեց այն հանգամանքը, որ գյուղացիները սկսել են նման հարցրեր բարձրացնել։
«Գյուղատնտեսության մեջ հեղափոխություն է տեղի ունենում։ Սա առաջին անգամ է, որ հանդիպումների ժամանակ գյուղացին ինքը գիտելիքի և իմացության հարց է բարձրացնում։ Նախկինում այդպիսի խոսակցություն չեմ լսել։ Նախկինում, որ գյուղացուն ասում էինք՝ «գիտես կարող է այդքան էլ ճիշտ չեք մոտենում հարցին», ասում էին՝ «այ քեզ բան, այդքան տարի ծիրան ենք աճեցնում, դուք եկել եք մեզ ասում եք ճիշտ չեք»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը գիտելիքի հարց բարձրացնելը ամենակարևորն է համարում, որովհետև հիմա, ըստ նրա, մարդիկ սկսել են արձանագրել, որ գիտելիքի խնդիր կա։
Նմանատիպ նյութեր
2738 դիտում
11:26 04-07-2020
Ամեն հեղափոխություն հայերին վատ վիճակից գցում է աղետի մեջ. Արգիշտի Կիվիրյան
Այս բաժնից
436 դիտում
09:42 23-04-2024
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
967 դիտում
09:22 23-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
487 դիտում
23:42 22-04-2024
Հանուն Արևմուտքի Իրանի հետ էլ ենք թշնամանում․ Մեսրոպ Առաքելյան