785 դիտում
13:14 23-05-2020
Արցախի նախագահն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանին եւ ՀԲԸՄ Արցախի ներկայացուցիչ Սասուն Բաղդասարյանին:
Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ի՝ տարիներ ի վեր Արցախի հետ ունեցած սերտ համագործակցության համար, և նշել, որ հանրապետության իշխանություններն այսուհետ եւս պատրաստ են իրենց գործուն աջակցությունը բերելու միության ծրագրերի շարունակականության ապահովմանը:
Վազգեն Յակուբյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին ջերմ ընդունելության համար եւ շնորհավորել պաշտոնը ստանձնելու առթիվ:
Նա ներկայացրել է միության կողմից Արցախում իրականացվող գյուղատնտեսական ու կրթական ոլորտներում իրականացվող ծրագրերը եւ հավաստիացրել, որ դրանք ապագայում ավելի կընդլայնվեն:
Նմանատիպ նյութեր
1452 դիտում
21:28 05-06-2021
Արցախի նախագահն ընդունել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորած պատվիրակությանը
4371 դիտում
11:17 23-04-2017
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն ընդունել է ՀԲԸՄ Եվրոպայի կառույցի մի խումբ երիտասարդների
1216 դիտում
17:39 29-03-2015
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է «ՀԲԸՄ -88» համաժողովի մի խումբ մասնակիցների
Այս բաժնից
481 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1075 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը