հիմնական կայք
Լրահոս

Փաշինյանը Վերին Դվինում ծանոթանում է հակակարկտային համակարգի աշխատանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փաշինյանը Վերին Դվինում ծանոթանում է հակակարկտային համակարգի աշխատանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արարատի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց Վերին Դվին համայնք ծանոթանալու հակակարկտային համակարգի աշխատանքին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետին ուղեկցում են Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։


Վարչապետին ներկայացրեցին, թե ինչպես են աշխատում հակակարկտային կայանները, որտեղ են տեղադրված և ինչպիսին է դրանց արդյունավետությունը։

Հակակարկտային ծառայության ոլորտի մասնագետը ՀՀ վարչապետին ասաց, որ Արարատի մարզում կայանները տեղադրված են շղթայաձև՝ յուրաքանչյուր 1 կիլոմետրի վրա դրանք կան ։

ՀՀ վարչապետը հետաքրքրվեց, թե վերջին անգամ երբ է կարկուտ տեղացել, վարչապետին պատասխանեցին, որ վերջին անգամ կարկուտ տեղացել է կայանները տեղադրելուց առաջ։ Դրանք տեղադրելուց հետո բերքին վնասներ չի հասցվել, ինչը կարող է փաստել կայանների արդյունավետությունը։

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք