հիմնական կայք
Լրահոս

ՀՀ վարչապետը ծանոթացավ Ազատավան համայնքի ծաղիկների աճեցման ջերմոցի աշխատանքի ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետը ծանոթացավ Ազատավան համայնքի ծաղիկների աճեցման ջերմոցի աշխատանքի ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արարատի մարզ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 23-ին այցելեց Ազատավան համայնքի ջերմոցային տնտեսություններից մեկը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը ծանոթացավ ծաղիկների աճեցման ջերմոցի աշխատանքի ընթացքին։



Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց գյուղատնտեսից, թե ինչպես են ընթանում աշխատանքները, նա պատասխանեց, որ այնքան էլ հաջող չեն, սակայն չի դժգոհում։ Նա ասաց, որ երբեք վարկի վճարման ուշացումներ չի ունեցել, սակայն այս տարի իրեն վարկ չեն տրամադրել։

Վարչապետին զարմացրեց այդ պնդումը և նա իր օգնական Նաիրի Սարգսյանին հրահանգեց գյուղատնտեսից վերցնել տվյալները ՝ իմանալու պատճառը, թե ինչու բանկերը չեն տրամադրել վարկ։

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք