12852 դիտում
11:45 23-05-2020
Պարոն վարչապետ, մարդկանց «սորտավորող» պաշտոնյայի գործունեությունը բերելու է աղետի, կորոնավիրուսի դեմ պայքարի բժշկական հատվածում նշանակեք ղեկավար, ով ունակ է օգնել մեզ․ հեռուստահաղորդավար
Հեռուստահաղորդավար և հեռուստանախագծերի հեղինակ, «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Մերոնք» և «Հայաստանի ճամփեքով» հեռուստանախագծերի հեղինակ ու վարող Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով դիմում է վարչապետ Փաշինյանին՝ խնդրանքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի բժշկական հատվածում ղեկավար նշանակել առողջապահության ոլորտի կազմակերպիչ, ով ունակ է իրական օգնություն ցուցաբերել մեզ բոլորիս: Գրառումը՝ ստորև․
«Հարգելի պարոն վարչապետ
Եթե ինչ ինչ պատճառներով հնարավոր չէ աշխատանքից ազատել առողջապահության նախարարին, խնդիր չկա: Թող նա մնա այդ պաշտոնում և ամեն ամիս ստանա պարգևավճարներ:
ԲԱՅՑ ԹՈՂ ՉԶԲԱՂՎԻ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ:
Մարդկանց «սորտավորող» պաշտոնյայի կործանարար գործունեությունը բերելու է մեզ աղետի:
Բացի նրանից, որ վտանգված է ՀՀ քաղաքացիների կյանքը, մենք կարող ենք դառնալ վտարանդի երկիր, քանի որ մեկ երկու ամսից, երբ աշխարհում բացվեն սահմանները, մեզ հետ չեն ցանկանա ունենալ հաղորդակցություն:
Որպես Ձեզ սատարող քաղաքացի, խնդրում եմ, կորոնավիրուսի դեմ պայքարի բժշկական հատվածում, ղեկավար նշանակել առողջապահության ոլորտի կազմակերպիչ, ով ունակ է իրական օգնություն ցուցաբերել մեզ բոլորիս»:
Նմանատիպ նյութեր
5829 դիտում
22:35 19-05-2015
Մահացել է հայտնի հեռուստահաղորդավար Եվգենի Մենշովը
1674 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
9025 դիտում
14:13 21-12-2014
Էս տղուն էլ փոխնախագահ նշանակեք՝ լավ տղայա. Մանվել Գրիգորյան
Այս բաժնից
346 դիտում
14:35 19-04-2024
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը
421 դիտում
14:04 19-04-2024
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
307 դիտում
13:45 19-04-2024
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում. ՄԻՊ