հիմնական կայք
Լրահոս

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի նոր էպիկենտրոնի անունը

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի նոր էպիկենտրոնի անունը Առողջապահության համաշխարհայիյն կազմակերպության՝ արտակարգ իրավիճակների հարցերով ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանի խոսքով՝ ներկա պահին Հարավային Ամերիկան համարվում է COVID-19 վիրուսի էպիկենտրոն։


«Մենք նկատում ենք հարավամերիկյան երկրներում վարակվածության դեպքերի մեծ աճ»,-ասել է նա՝ ընդգծելով, որ այդ երկրներից առավել տուժածը Բրազիլիան է։

Ռայանը նշել է, որ Բրազիլիայում ավելի քան 290 հազար հաստատված դեպք կա և մոտ 19 հազար մահ։ Վարակվածների մեծ մասը Սան-Պաոլոյից են, սակայն վարակվածության բազմաթիվ դեպքեր են գրանցվել նաև Ռիո դե Ժանեյրոյ, Պերնամբուկու և Ամազոնաս նահանգներում։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք