հիմնական կայք
Լրահոս

Արտակարգ դեպք Լոռու մարզում. ուժեղ քամին ավերածություններ է արել Լեռնանցք գյուղում, պոկել դպրոցի տանիքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ դեպք Լոռու մարզում. ուժեղ քամին ավերածություններ է արել Լեռնանցք գյուղում, պոկել դպրոցի տանիքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Երեկ՝ մայիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետեւանքով վնասվել է Լեռնանցք գյուղի դպրոցի տանիքը:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Արգամ Հակոբյանի, մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ:

Քամու հետեւանքով պոկվել է Լեռնանցքի միջնակարգ դպրոցի մասնաշենքերից մեկի տանիքն՝ ամբողջությամբ՝ մոտ 500 քմ մակերեսով, վնասվել են նաեւ մյուս մասնաշենքերի տանիքները:

Քամու հետեւանքով տապալվել են էլեկտրական լարերի հենասյուները, վնասվել են նաեւ բնակիչների տների տանիքներն ու ապակիները: Գյուղը ժամեր շարունակ հոսանքազրկված է եղել:

Առաջին իսկ րոպեից դեպքի վայրում է եղել նաեւ Լեռնանցքի գյուղապետ Լեւիկ Աբգարյանը՝ գյուղապետարանի աշխատակիցների հետ միասին:

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք