հիմնական կայք
Լրահոս

Ծածուկ ծառայությունը արդյունավետ մեթոդ է․ «Հայաստանի Հանրապետություն»

Ծածուկ ծառայությունը արդյունավետ մեթոդ է․ «Հայաստանի Հանրապետություն» «Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ճանապարհային ոստիկանությունը վերջին օրերին իրականացնում է նաև ծածուկ ծառայություն` անկարգ վարորդներին «սանձելու» նպատակով: Երթևեկությունը վերահսկվում է գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմեքենաներով:


Ճանապարհապարեկային ծառայությունը տասնամյակներ ի վեր ունի ծածուկ ծառայություն իրականացնելու լիազորություն և երբեմն նույնիսկ պարտավոր է իրականացնել այդպիսի ծառայություն: Դեռևս խորհրդային շրջանում ներքին գործերի նախարարի հրամանով ամրագրված էին ծածուկ ծառայության իրականացման կարգը, ձևերը:


Վերջին անգամ 2006 թ. կառավարության որոշմամբ կրկին ամրագրվեցին ծառայության իրականացման կարգը և ձևերը: Այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը` շեշտելով, որ ծածուկ ծառայությունը լրացուցիչ միջոց է երթևեկության վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

«Այսօր դրա արդարացի պահանջը կա: Օրինակ, մերժելի, անընդունելի արարքներ են տեղի ունենում քաղաքի ինչ-որ հատվածում, և մինչ Ճանապարհային ոստիկանությունը իր գունագրաֆիկ երանգավորում ունեցող մեքենայով, փարոսիկներով կժամանի դեպքի վայր, օրինախախտներն այլևս այդտեղ չեն լինում, փախչում են: Բա լավ, ո՞նց պայքարենք նրանց դեմ»,- ՃՈ ծածուկ ծառայության շուրջ ծագած հասարակական դժգոհություններին ի պատասխան ասաց Ա. Խաչատրյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք