հիմնական կայք
Լրահոս

Տնտեսագիտական համալսարանում գործի են դրվել նախնադարյան մեթոդները. դասախոսներին նամակ են ստորագրել տալիս

Տնտեսագիտական համալսարանում գործի են դրվել նախնադարյան մեթոդները. դասախոսներին նամակ են ստորագրել տալիս Տնտեսագիտական համալսարանի դասախոսներից մեկը, ով չցանկացավ իր անունը հնչեցնել, դիմել է մեզ և ահազանգում է, որ, ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի և ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի կոռուպցիոն կապերի ու հովանավորչության աղմուկով պայմանավորված և չունենալով ըստ էության հակափաստարկներ, այս պահին տնտեսագիտական համալսարանում դեկանների միջոցով դասախոսներին նամակ են ստորագրել տալիս, թե իբր նրանք աջակցում են ռեկտորի ժ/պ Դիանա Գալոյանին, որը հայտնվել է հովանավորչության և գրագողության աղմուկի կենտրոնում:


Դասախոսը պնդում է, որ, քանի որ գործընթացն անմիջապես նախաձեռնվել է ղեկավարության կողմից, շատերն աշխատանքը կորցնելու վախից դրդված կարող են ստորագրել այդ նամակի տակ, ինչի միջոցով ղեկավարությունը փորձելու է մեծ աջակցության պատրանք ստեղծել:

Չափազանց հետաքրքիր է, որ նամակը պարունակող ֆայլում որպես հեղինակ նշված է, ոչ ավել, ոչ պակաս, Դիանա անունը:


Կարևոր է, որ հանրությունը տեղյակ լինի տնտեսագիտական համալսարանում նախնադարյան այս կարգերի վերահաստատման մասին և հասկանա, թե ինչ է իրականում կատարվում:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք