հիմնական կայք
Լրահոս

Ո՞րն է Էրիկ Գրիգորյանին նախարարի պաշտոնից ազատելու պատճառը. Yerevan.today

Ո՞րն է Էրիկ Գրիգորյանին նախարարի պաշտոնից ազատելու պատճառը. Yerevan.today Yerevan.today-ը գրում է. Էրիկ Գրիգորյանին նախարարի պաշտոնից ազատելու պատճառը, ըստ հավաստի աղբյուրների, կապված է նաև Նորայր Պապյանին Արծվաբերդի Անտառտնտեսութունում տնօրենի պաշտոն տալու հետ։ Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի մտերիմն է: Վերջին ամիսներին անձամբ Նիկոլ Փաշինյանն է դիմել Գրիգորյանին՝ այս պաշտոնը Պապյանին տալու համար, սակայն երկու անգամ էլ նախարարն աչքաթող է արել, քանի որ ունեցել է ծանրակշիռ պատճառներ: Բանն այն է, որ Նորայր Պապյանը հունվար ամսին է ազատվել Արծվաբերդի Անտառտնտեսութունում տնօրենի տեղակալի պաշտոնից, ազատման պատճառը եղել երկարատև բացակայությունները, անպատասխանատու լինելը, ինչպես նաև աշխատանքի չգալու ոչ համարժեք պատճառները՝ «ինչի մենք դրա՞ համար ենք հեղափոխություն արել», «իմ ու Նիկոլ Փաշինյանի մոտեցումը անտառի կառավարման հարցում այլ են», «Չեմ եկել, քանի որ մեքենաս է փչացել», «գնացել էի ման գալու» և այլն:


Տեղեկացնենք, սակայն, որ Պապյանի աշխատանքից ազատման պատճառ կարող է հանդիսանալ նոյեմբեր ամսին այս նույն տարածքում արձանագրված ապօրինի անտառհատումները, երբ նույն տարածքում հայտնաբերվել են 333 ապօրինի հատված ծառի կոճղեր: Հունվարին աշխատանքից հեռացվելուց հետո Նորայր Պապյանը փորձել է բոլոր հնարավոր միջոցներով վերադառնալ անտառտնտեսություն աշխատանքի՝ օգտագործելով Սիփան Փաշինյանին: Սակայն, հերթական անգամ մերժում ստանալով, սկսել է նախարար Էրիկ Գրիգորյանի մասին կեղծ ու վարկաբեկող գրառումներ տարածել:

Փորձելով ապացուցել, որ անտառտնտեսությունում աշխատանքները շատ վատ են կազմակերպվում, նախորդ ամսին հայտարարություն է տարածել, որ տարածքում հարյուրավոր ծառեր են հատվել: Սակայն, համապատասխան մարմինների տարածք այցելելուց հետո պարզվել է, որ աղմուկը կեղծ է, հատված է 4 ծառ, որոնք սղոցված են եղել դեռևս նոյեմբերին, այսինքն, դեռևս իր պաշտոնավարման ժամանակ:

Այս պատմությունից հետո, Նորայր Պապյանին նույն անտառտնտեսության տնօրեն նշանակելու հարցով Էրիկ Գրիգորյանին են դիմում մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, և մերժում ստանալուց հետո, հարցը հասնում է կրկին դիվանբաշուն: Նիկոլ Փաշինյանին Էրիկ Գրիգորյանը հակադարձել է՝ նշելով, որ համակարգը փոխվել է, և մնացել են այն մարդիկ, ովքեր նվիրյալներ են, և աշխատում են, որի արդյունքում էլ ունեցել ենք աննախադեպ քանակի ծառահատումներ (ինչի մասին նշեց նաև Փաշինյանը ԱԺ ելույթում՝ «2019 թվականին աննախադեպ ցածր քանակի անտառհատումներ են եղել»): Էրիկ Գրիգորյանը նշել է, որ չի կարող նման նշանակում անել կարևորագույն մի անտառտնտեսությունում, որտեղ շատ ուժեղ թեկնածու է պետք, որին ի պատասխան Փաշինյանն ասել է, որ ծանոթ մարդ է, պետք է աշխատի, ու վերջ:

Մանրամասներն՝ այստեղ

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք