211652_close_icon
views-count1055 դիտում article-date 21:30 22-05-2020

Ժոզե Մոուրինյո. Տարօրինակ է, որ Սնեյդերն ու Էտո’Օ-ն այդպես էլ «Ոսկե գնդակ» չստացան:

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը նախկինում աշխատել էր Միլանի «Ինտերում», նշել է, որ Սամյուել Էտո’Օ-ն և Ուեսլի Սնեյդերը արժանի էին «Ոսկե գնդակին»: «Տարօրինակ է, որ Սամյուելն այդպես էլ իր ամբողջ կարիերայի ընթացքում չարժանացավ «Ոսկե գնդակի»: Ուեսլին այդ 2010-ի մրցաշրջանում անհավանական էր: Մի տարում նա տրեբլ արեց և խաղաց աշխարհի առաջնության եզրափակիչում: Մենք 2010-ին գնացինք պարգևատրման: տղաները նույնիսկ հավակնորդներ լավագույն եռյակում չընդգրկվեցին (այնտեղ ընդգրկվել էին Լիոնել Մեսին, Անդրես Ինյեստան և Չավին): Միակ բանը, որ նրանք ստացան. որ տարվա արդյունքներով ընդգրկվեցին խորհրդանշական հավաքականում», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր