7047 դիտում
20:52 22-05-2020
Կրտսեր սերժանտը կալանավորվել է` ժամկետային զինծառայող Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով
Ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Դ.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու, սպանելու համար:
Կրտսեր սերժանտի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
[b]ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
[url=https://shamshyan.com/hy/article/2020/05/20/1155237/]Ավելի վաղ[/url] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հայտնել էր, որ Ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ խուլիգանական դրդումներով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու, սպանելու ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Դ.-ն:
Նմանատիպ նյութեր
2613 դիտում
18:48 01-03-2017
Զինծառայող Գուրգեն Սարգսյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին
3940 դիտում
15:57 13-05-2020
Ժամկետային զինծառայող Սասուն Մարգարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է 2 անձ
Այս բաժնից
379 դիտում
14:37 26-04-2024
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
541 դիտում
14:20 26-04-2024
Եղանակը Հայաստանում