հիմնական կայք
Լրահոս

Կորոնավիրուսով վարակված Ռամզան Կադիրովի վիճակը ծանր է. Baza. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կորոնավիրուսով վարակված Ռամզան Կադիրովի վիճակը ծանր է. Baza. ՏԵՍԱՆՅՈՒԹ Չեչնիայի նախագահ և «Ահմատ» ֆուտբոլային ակումբի պատվավոր նախագահ Ռամզան Կադիրովը, որը վարակվել է կորոնավիրուսով, գտնվում է ծանր վիճակում: Նրա մոտ թոքերի լուրջ խնդիր կա, հայտնում է Baza տելեգրամ-ալիքը:


Baza-ն նշում է, որ Կադիրովը վարակվել էր մոտ 2-3 շաբաթ առաջմ երբ հիվանդանոցում այցելել էր Ուրուս-Մարտանի շրջանի ղեկավար Վալիդ Աբդուրռեշիդովին:

Աբդուրռեշիդովը վարակվել էր կորոնավիրուսով, իսկ Կադիրովը որոշել էր նրան զորակցություն հայտնել: Հիվանդանոցում նա գրկախառնվել էր Աբդուլռեշիդովի հետ:

Մեկ շաբաթ անց Կադիրովի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, սակայն նա դրան ուշադրությու չէր դարձրել:Դրա պատճառով ժամանակը բաց է թողնվել. Կադիրովը միանգամից չի դիմել բժիշկներին դիմել:

Ավելի վաղ «Ահմատի» գլխավոր տնօրեն Ահմեդ Այդամիրովը հայտարարել էր, որ Կադիրովը գտնվում է Չեչնիայում, և նրա առողջությունը բավարար է:

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք