211652_close_icon
views-count7500 դիտում article-date 20:01 22-05-2020

Հարձակվել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա՝ նրա փաստաբանական գործունեությամբ պայմանավորված

Հերթական հարձակումն է տեղի ունեցել փաստաբանի ընտանիքի վրա` նրա փաստաբանական գործունեությամբ պայմանավորված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Հերթական հարձակումն է տեղի ունեցել փաստաբանի ընտանիքի վրա` նրա փաստաբանական գործունեությամբ պայմանավորված: Փաստաբանների եւ նրանց ընտանիքների նկատմամբ հարձակումները, վիրավորանքները եւս այս իշխանության ձեռքբերումն են: Կառավարության 2019 թվականի ծրագրի մեջ ասված էր, որ քայլեր կձեռնարկվեն փաստաբանության ինստիտուտի պաշտպանության համար: Դրանք ոչ միայն չեն ձեռնարկվել, այլեւ վերջերս մերժվեց նույնիսկ քննարկել փաստաբանի աշխատանքի խոչընդոտման քրեականացման մեր նախագիծը: Դուք կհարցնեք` ինչու՞: Որովհետեւ այս իշխանությանը ձեռնտու է քաղաքականացված իրավական գործընթացներում փաստաբանների նկատմամբ վիրավորանքը, սպառնալիքը, հարձակումը, նրանց նվաստացնելը` այդպիսով վնասելով արդար դատաքննությանը եւ վստահորդների իրավունքների որակյալ պաշտպանությանը: Բայց հիշեք, ամեն ինչ ունի բումերանգի էֆեկտ: Այնպես, ինչպես ատելությունն է այսօր վերադառնում ձեզ, այնպես էլ մի օր ձեզանից շատերը կունենան իրավական օգնության կարիք»: Նշենք, որ 168.am-ը գրել է, որ երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան: Փաստաբանը, կայքի տեղեկություններով, տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի հասցեին ու հեռացել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր