211652_close_icon
views-count5795 դիտում article-date 19:58 22-05-2020

Խնդրում եմ կողմնորոշվել Դուք Կարգին Հայկոն եք (ում ես անսահման սիրում եմ), թե քաղաքապետ Հայկ Մարությանը (ով տապալում է քաղաքի ղեկավարումը աշխատակազմի պատճառով

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հարգելի´ պարոն Մարության, Խնդրում եմ կողմնորոշվել Դուք Կարգին Հայկոն եք (ում ես անսահման սիրում եմ), թե քաղաքապետ Հայկ Մարությանը (ով տապալում է քաղաքի ղեկավարումը աշխատակազմի պատճառով): Դալմայի այգիներում դատարանի և քաղաքապետարանի որոշումների հիման վրա պետք է կասեցվեր Դիսնեյ լենդի շինարարությունը: Սակայն Գ. Նուշիկյանը շան տեղ չի դնում ոչ դատարանի որոշումը, ոչ էլ քաղաքապետի: Սխեման հետևալն է. Նուշիկյանը շինարարություն է իրականացնում մենք ահազանգում ենք քաղաքապետարան:Այստեղից Նուշիկյանին տեղեկացնում են, որ գալիս ենք ստուգման, շինարարությունը դադարեցնում են, աշխատակիցները գալիս նկարում են, որ շինարարություն չկա, գնում են Նուշիկյանը շարունակում է շինարարությունը: Հարգելի պարոն Մարության Դուք կամ ձեր աշխատակազմը համագործակցում եք Նուշիկյանի հետ կամ տեսողական խնդիրներ կան և չեք նկատում, որ օր օրի ավելանում են կառուցված օբյեկտները: Ավելին` այսօր Նուշիկյանը բերել է և սկսելու է ատրակցիոնների կառուցման աշխատանքները` կրկին շան տեց չդնելով Ձեր որոշումները: Ես կսպասեմ մինչև երկուշաբթի, այնուհետև հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ Ձեր աշխտակազմի և Նուշիկյանի մասով դատական ակտի պահանջները չկատարելու համար, իսկ որոշ անձանց մասով, ովքեր ապահովում են Նուշիկյան-քաղաքապետարան կապը պաշտոնական լիազորությունների չարաշահման և անցման հիմքերով: Խնդրում եմ դուրս եկեք Կարգին Հայկոյի կերպարից, եղեք ուժեղ Հայկ Մարության և պահանջեք Ձեր որոշումների կատարումն ապահովել: Ես ուզում եմ տեսնել ուժեղ քաղաքագլուխ, ում ենթարկվում են և ընդունած որոշումները կատարվում են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր