հիմնական կայք
Լրահոս

Ավտովթար Երևանում. Opel-ը Սիլիկյան թաղամասից դեպի գերեզմաններ տանող ճանապարհին բախվել է գերեզմանի պատվանդանին. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավտովթար Երևանում. Opel-ը Սիլիկյան թաղամասից դեպի գերեզմաններ տանող ճանապարհին  բախվել է գերեզմանի  պատվանդանին. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18;00-ի սահմաններում Opel մակնիշի 38 FF 883 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սիլիկյան թաղամասից դեպի գերեզմաններ տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գերեզմանի պատվանդանին:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:


Օպերատվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մարատ Սիմոնյանի գլխավորությամբ:

Օպերատվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն, այնուհետև հրշեջ-փրկարարները:

Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Հայկ Սենեքերեմյանը և տեսուչ Սուրեն Բարսեղյանը:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք