211652_close_icon
views-count729 դիտում article-date 18:14 22-05-2020

Բերնարդու Սիլվա. «Ման Սիթի» տեղափոխվելը կյանքիս լավագույն որոշումն էր

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան դրվատանքի խոսքեր է ասել թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին: «Այն, թե ինչպես է Գվարդիոլան հասկանում ֆուտբոլը, նրան տարբերում է այն մարզիչներից, որոնց հետ ավելի վաղ էի աշխատել: Երբ ես նոր էի տեղափոխվել «Ման Սիթի», ինձ ժամանակ էր պետք ադապտացվելու, հասկանալու համար, թե ինչ է Գվարդիոլան ինձանից ակնկալում և ես շատ բան սովորեցի: «Ման Սիթի» տեղափոխվելը կյանքիս լավագույն որոշումն էր: Ես ամեն օր սովորում եմ Գվարդիոլայից և իմ թիմակիցներից», ասել է Սիլվան: 25-ամյա պորտուգալացին «Մանչեսթեր Սիթի» էր տեղափոխվել 2017թ.՝ «Մոնակոյից»:

Նմանատիպ նյութեր