հիմնական կայք
Լրահոս

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հիվանդասենյակում հայտնաբերվել է թաքստոց՝ արգելված իրերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հիվանդասենյակում հայտնաբերվել է թաքստոց՝ արգելված իրերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Մայիսի 22-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի վարդակի հետնամասում հայտնաբերել են պատի մեջ փորված թաքստոց, որտեղից առգրավել են կտորի պատյանում պահված բջջային հեռախոս՝ 2 բաժանորդային քարտերով և 8 GB հիշողությամբ կրիչով, բջջային հեռախոսի 4 լիցքավորիչ, լիցքավորման 4 լար, 4 ականջակալ և 1 անլար ականջակալ։


Նույն հիվանդասենյակի սեղանի տակից էլ հայտնաբերվել է մոտ 5 սմ շեղբով ինքնաշեն դանակ։

Հիվանդասենյակում պահվող դատապարտյալ Ա. Վ.-ն հայտնել է, որ հայտնաբերված արգելված իրերը պատկանում են իրեն։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք