հիմնական կայք
Լրահոս

Հիմնադրամների կողմից հաշվետվությունների ներկայացման նպատակով ՊԵԿ էլեկտրոնային համակարգում կատարվել են ծրագրային թարմացումներ

Հիմնադրամների կողմից հաշվետվությունների ներկայացման նպատակով ՊԵԿ էլեկտրոնային համակարգում կատարվել  են ծրագրային թարմացումներ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մայիսի 19-ին Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում կատարվել են ծրագրային թարմացումներ` կապված ««Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (ՀՕ-176-Ն) ՀՀ օրենքի համաձայն և ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված, հիմնադրամների կողմից ներկայացվող հաշվետվության հրապարակման և ներկայացման հետ:


Ծրագրային թարմացում է կատարվել նաև ՀՀ Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված` հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագրերում գումարի չափը 1,5 միլիոն դրամ փոխելու նպատակով։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք