211652_close_icon
views-count38138 դիտում article-date 15:32 22-05-2020

Սահմանադրական կարգի ցանկացած խախտում ինձ համար անթույլատրելի է. Արթուր Վանեցյան. Hraparak.am

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը ծավալուն հարցազրույց է տվել «[url=https://hraparak.am/post/0198bfcff4ffc2001a15f908ebe2dd18?fbclid=IwAR0gRMmQqIsw3U6jGyZPZLPwcyAuM0kmqbW3ZmNbChalReJ8C_Lt_nDCSZA]Հրապարակ[/url]» օրաթերթի լրագրողներին։ Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղը՝ «Հրապարակ» օրաթերթում, այսօր տեղադրում ենք մի քանի ուշագրավ հատված այդ հարցազրույցից։ [b]- Պարոն Վանեցյան, ի՞նչ ճանապարհով եք պատրաստվում իշխանության գալ, սպասելու եք հերթական ընտրությունների՞ն, թե՞ այլ միջոցներ գեներացնելով հասնելու եք արտահերթ ընտրությունների։ Ձեր կուսակցության գաղափարախոսությունը ո՞րն է լինելու, կարգախոս ունե՞ք։ [/b] - Մեր կուսակցության գաղափարախոսությունը լինելու է ցենտրիզմը՝ աջ ուղղվածությամբ, որովհետև ես շատ եմ կարևորում ավանդական արժեքներն ու ավանդույթների պահպանումը, բայց դա չի նշանակում, որ մենք լինելու ենք կոնսերվատիվ դաշտում գործող կուսակցություն, մենք լինելու ենք կենտրոնում գործող կուսակցություն։ Ամենակարևոր գաղափարն ու գաղափարախոսությունը լինելու է պետության շահի, պետության արժևորումն ու կարևորումը, և այդ ամենի հետ մեկտեղ՝ ես կարևորում եմ մեր ինքնության, մեր ազգային ավանդույթների պահպանումը։ Այսինքն՝ այն բոլոր արժեքները, որոնք սովորական հայ ընտանիքները, հայ մարդը պահել են ու պահպանել իրենց կյանքի ընթացքում։ Դեռևս հստակ կարգախոս մշակված չէ։ Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=https://hraparak.am/post/0198bfcff4ffc2001a15f908ebe2dd18?fbclid=IwAR0gRMmQqIsw3U6jGyZPZLPwcyAuM0kmqbW3ZmNbChalReJ8C_Lt_nDCSZA]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր