211652_close_icon
views-count714 դիտում article-date 15:57 22-05-2020

Խաղահրապարակ- պուրակից մինչև մշակույթի տան վերանորոգում ու ջրագծերի կառուցում. սուբվենցիոն ծրագրեր Կոտայքում

2020 թվականի սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության են արժանացել Կոտայքի մարզից ներկայացված ևս 8 սուբվենցիոն ծրագրային հայտեր: Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ թե խոսքն ինչ ծրագրերի մասին է. «Մասնավորապես, Նոր Երզնկա համայնքում երկու ծրագրային հայտ է հաստատվել, որոնց արդյունքում կկառուցվի պուրակ և խաղահրապարակ Հացավանում կվերանորոգվի մշակույթի տան շենքը: Նշենք, որ Հացավանի մշակույթի տան շենքի հիմնանորոգումը մեկնարկել է դեռևս 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, իսկ այս տարվա հաստատված սուբվենցիայի շրջանակներում արդեն կիրականացվեն ներքին հարդարման աշխատանքները: Աշխատանքների ավարտին Հացավանում կունենանք վերանորոգված ու կահավորված համայնքային մշակույթի տուն՝ իր գրադարանով, արվեստի խմբակներով ու բարեկարգ բակով՝ փոքրիկների համար խաղահրապարակի ու լուսավորված կանաչապատ տարածքի առկայությամբ: 2 սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Բյուրեղավանում և Բալահովիտում կասֆալտապատվեն և կբարեկարգվեն ներհամայնքային ճանապարհներ Ակունք համայնքը ձեռք կբերի աղբատար մեքենա և աղբարկղեր Ակունք համայնքի Սևաբերդ բնակավայրում և Կամարիս համայնքում կկառուցվեն ջրագծեր: Հիշեցնենք, որ Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից արդեն հաստատվել են Կոտայքի մարզից ներկայացված 11 ծրագրային հայտեր:

Նմանատիպ նյութեր