69951 դիտում
14:06 22-05-2020
Տղա ջան, ի՞նչ գործ ունես դու իմ հետ. հանկարծ նկարս որ միամիտ տեղը պահեն դեմդ, կարող ա վախից ինսուլտ ստանաս... Ռուբեն Հայրապետյանի արձագանքը` Թորոսյանի գրառմանը.ձայնագրություն. newspress.am
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գրառումը, որով վերջինս իր մտահոգությունն էր հայտնել՝ կապված կորոնավիրուսի ահագնացող տեմպերի հետ և գրառել.
Նրա վերոհիշյալ գրառման հետ կապված, [url=https://newspress.am/?p=110461&l=am%2Ftxa%20jan%20inch%20gorcvo%D6%82nes%20du%20im%20het%20ruben%20hayrapetyani%20ardzaganqy%20torosyani%20grarmany%20dzaynagrutyun&fbclid=IwAR30ODiX1rh5QLC1NnbvFBOzapZzfyVmI1HfketGV7GFnMQacM5u6rOpZg8]NEWSPRESS.am[/url]֊ը փորձեց կապ հաստատել Թորոսյանի «ցուցակում» հայտնված անձանց հետ: Մեզ հաջողվեց կապ հաստատել նրանցից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։
[b]-Պարոն Հայրապետյան, Առողջապահության նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ հիշատակված է նաև Ձեր անունը։ Նա Ձեզ տեսնում է որպես առողջապահության նախարարի թեկնածու։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այս գրառումը։
[/b]
-Իհարկե, ես Ձեզ հաճույքով կպատասխանեի՝ Ձեր մասնագիտական աշխատանքը կատարելու համար, բայց, կներեք, ես չէի ցանկանա մեկնաբանել նման խեղկատակի ասածները։ Ես նրան երբևիցե նորմալ մարդ չեմ համարել, առավելևս այս կորոնավիրուսի տարածման պայմաններում, եթե առաջին իսկ օրվանից հետևած լինեիք նրա հայտարարություններին։ Իմ կարծիքով՝ նա պետք է դատվի՝ այդքան մարդու «գլուխ ուտելու» համար։
[b]-Այսինքն՝ կորոնավիրուսի հետ կապված կանխարգելիչ աշխատանքները բացասակա՞ն եք համարում։
[/b]
-Գիտե՞ք ինչ, ես մասնագետ չեմ և ես ինձ թույլ չեմ տա նրա մասնագիտական աշխատանքը գնահատել, բայց հետևելով մյուս երկրներին և գնահատելով նրա կատարած հայտարարությունները՝ հասկանում եմ, որ ինքն ուղղակի ադեկվատ մարդ չի և չի կարող ադեկվատ որոշումներ կայացնել՝ կորոնավիրուսի հետ պայմանավորված։
[b]-Արսեն Թորոսյանի գրառման մեջ նշված էին նաև Արթուր Վանեցյանի, Արամ Վարդանյանի և Կարեն Ավագյանի անունները։ Այդ մասով որևէ բան կավելացնե՞ք։
[/b]
-Ես Արթուր Վանեցյանի հետ այնքանով եմ առնչություն ունեցել, երբ Արթուր Վանեցյանն ինձ փոխարինել է ՀՖՖ նախագահի պաշտոնում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://newspress.am/?p=110461&l=am%2Ftxa%20jan%20inch%20gorcvo%D6%82nes%20du%20im%20het%20ruben%20hayrapetyani%20ardzaganqy%20torosyani%20grarmany%20dzaynagrutyun&fbclid=IwAR30ODiX1rh5QLC1NnbvFBOzapZzfyVmI1HfketGV7GFnMQacM5u6rOpZg8]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2479 դիտում
13:41 16-04-2014
«Իմ ախպերս, ջան, ջան, ջան». տեսանյութ
Այս բաժնից
955 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
550 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
376 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը