211652_close_icon
views-count470 դիտում article-date 13:58 22-05-2020

«Մենք պետք է երկար պատրաստվենք վարակի օղակները կոտրելուն». Թորոսյան. Aravot.am

«Նույնիսկ մոբիլիզացված ռեսուրսները հնարավոր է, որ ինչ-որ մի պահի չհերիքեն»,-այսօր Հանրային խորհրդի անդամների հետ առցանց հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխանցում է [url=https://www.aravot.am/2020/05/22/1112858/?fbclid=IwAR3VOaKTMRbc5RHZZQcayKvhaXS-VBIKuSBbkam-bA3ficq4HkGOJ9VAM18]Aravot.am[/url]-ը։ Նրա խոսքով, վերակենդանացման բաժանմունքներում դեռ ազատ մահճակալներ կան, սակայն դրանց զբաղվելը եւ ազատվելը հակառակ տրամաբանությամբ է տեղի ունենում. «Դրանք շատ արագ զբաղվում են, բայց կազատվեն շատ դանդաղ, որովհետեւ այն քաղաքացիները, որոնք մնում են վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կամ մնում է կայուն ծանր կամ թեկուզ դանդաղ, բայց բարելավումը մոտ 20 օր տեւում է: Եվ միայն այն քաղաքացիները, որոնց վիճակը կտրուկ վատանում է, կարճ են մնում, քանի որ նրանց կյանքը չենք կարողանում փրկել»: Նախարարն ասաց, որ վատագույն սցենարի դեպքում էլ ունեն մարտավարություն, բայց դա ամենաանցանկալի բանն է, որը կուզեին, որ տեղի ունենար: Նման դեպքում առողջապահական ամբողջ համակարգը պետք է ներգրավի գործընթացում՝ բոլոր հիվանդանոցները, վերակենդանացման բոլոր բաժանմունքները եւ ամբողջ բուժանձնակազմը: Թորոսյանի խոսքով, դա կարող է լինել անխուսափելի, ինչպես շատ երկրներում, եթե շարունակաբար, ունենանք նման բարձր թվեր: Նման պարագայում նախարարն անխուսափելի է համարում բուժաշխատողների վարակվածության թվի ավելացումը: Նրա տվյալներով, մինչ օրս մոտ 350 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/05/22/1112858/?fbclid=IwAR3VOaKTMRbc5RHZZQcayKvhaXS-VBIKuSBbkam-bA3ficq4HkGOJ9VAM18]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր