1055 դիտում
12:19 22-05-2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Արցախի նախագահին
Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորահավորագիր է հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին երդմնակալության արարողության առիթով։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ երդմնակալության և Արցախի Հանրապետության Նախագահի պարտականությունները ստանձնելու առիթով:
Մեր ժողովրդին քաջ ծանոթ է Ձեր անձը՝ որպես Արցախի անկախության զորացման և արցախահայության կյանքի զարգացման գործում գովելի ներդրում ունեցող քաղաքական գործիչ։ Դուք ջանք ու նվիրում եք բերել Արցախի ազատագրության պայքարին, արցախահայության նոր կյանքի կառուցմանը` տարիներ շարունակ զբաղեցնելով պատասխանատու բարձր պաշտոններ: Արցախի անկախության տարիներին մեր ժողովուրդը արձանագրել է նշանակալի ձեռքբերումներ և հաղթանակներ, որոնք պիտի բազմապատկվեն` ի նպաստ պետականության զորացման, Արցախի Հանրապետության ճանաչման, որը մեր աշխարհասփյուռ ժողովրդի արդար սպասումն է և շուտով իրագործված տեսնելու ձգտումն ու ակնկալությունը», - ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական նամակում:
Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է Արցախի նորընտիր նախագահին, որ նրա փորձառությունը և Արցախի զարգացման ծրագրերը նոր բարի արդյունքներ բերեն մեր ժողովրդի կյանքին` ի խնդիր առկա մարտահրավերների հաղթահարման և երկրի խաղաղության, բարօրության ու առաջընթացի ամրապնդման:
Նմանատիպ նյութեր
3200 դիտում
20:35 20-06-2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Իրանի նորընտիր նախագահին
958 դիտում
20:12 09-01-2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահին
Այս բաժնից
334 դիտում
19:24 19-04-2024
Դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Էդգար Պենյա Պառային
457 դիտում
19:20 19-04-2024
ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը
406 դիտում
19:12 19-04-2024
Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը