211652_close_icon
views-count2047 դիտում article-date 12:05 22-05-2020

«Ծնունդդ շնորհավոր, հայրիկ». Սեդա Ազնավուրը տեսանյութ է հրապարակել

Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 96 տարեկան։ Լեգենդար մաեստրոն, որը մյուս կատարողներից տարբերվում էր իր խորությամբ ու մարդկանց հոգու խորքը մտնելու կարողությամբ, շարունակում է մնալ յուրաքանչյուր հայի սրտում։ Հոր ծննդյան օրվա առիթով Facebook-յան էջում տեսանյութ է հրապարակել նրա դուստրը՝ Սեդա Ազնավուրը։ Շանսոնյեի երգի հնչյուններն ուղեկցվում են արխիվային կադրերով։ «Ծնունդդ շնորհավոր, հայրիկ»,- հրապարակումը մակագրել է Շառլ Ազնավուրի դուստրը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր