211652_close_icon
views-count1774 դիտում article-date 11:48 22-05-2020

Սուրեն Պապիկյանի թեստի պատասխանը բացասական է. նա կվերադառնա աշխատանքի

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքը բացասական է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը: «Ուրախ եմ տեղեկացնել, որ նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են: Բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ: Նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը` իհարկե խստիվ պահպանելով անվտանգության կանոնները: Առողջություն բոլորիս»,-գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր