211652_close_icon
views-count9964 դիտում article-date 11:08 22-05-2020

Հայաստանում ևս 4 մարդ է մահացել կորոնավիրուսից, բոլորը տղամարդիկ են

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից 4 մարդ է մահացել։ «Կորոնավիրուսից մահացածները տղամարդիկ են` 52, 81, 61 և 82 տարեկան։ Նրանք բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։ Նշենք, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5928 դեպք, որոնցից 2874-ն` առողջացած, 74-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2952 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 47 654 թեստավորում: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 28 է։ Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 322 նոր դեպք և 293 առողջացած։

Նմանատիպ նյութեր