հիմնական կայք
Լրահոս

Առաջին դասարանցիները հերթով կգնան դպրոց. բարձր դասարանցիները կսովորեն հեռավար․ «Ժամանակ»

Առաջին դասարանցիները հերթով կգնան դպրոց. բարձր դասարանցիները կսովորեն հեռավար․ «Ժամանակ» «Ժամանակ» թերթը գրում է. «Մոտավորապես հայտնի է, թե ինչպիսին է լինելու կրթությունը հաջորդ ուսումնական տարվա առնվազն առաջին կիսամյակում: Ըստ կրթության համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրի՝ բարձր դասարանցիների կրթությունը կշարունակի լինել հեռավար, իսկ ավելի ցածր դասարանների աշակերտները դպրոց կհաճախեն հերթով՝ տարբեր ժամերի, որպեսզի դպրոցում աշակերտների մեծ կուտակումներ չլինեն:


Բացարձակ հեռավար ուսուցման համակարգ ներդնելը հնարավոր չէ, քանի որ ցածր դասարանների ուսուցիչները բողոքում են, որ հնարավոր չէ հեռավար համակարգով աշակերտներին գրել կամ տառեր սովորեցնել»:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք