211652_close_icon
views-count98743 դիտում article-date 23:46 21-05-2020

Ավտովթար Երևանում. ճանապարհին լցված հսկայական ավազակույտը դարձել է «յաշիկի» կողաշրջման պատճառ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Վիգեն Սարգսյանը իր վարած Mercedes G500 մակնիշի 01 PF 002 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում, բախվելով ճանապարհին լցված հսկայական ավազակույտին, առաջ է ընթացել և կողաշրջված վիճակում հայտնվել Հալաբյան փողոցի 37/1 հասցեի դիմաց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Հայկ Չիլինգարյանն ու Գալուստ Կարապետյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, սակայն բաժանմունքի պետ Խաչիկ Սմավելյանը պարզել է, որ վթարի հետևանքով տուժածներ չկան, ինչի համար էլ հետաքննիչ չի ժամանել դեպքի վայր: Փաստի առթիվ ՃՈ տեսուչ Հ. Չիլինգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհին լցված հսկայական ավազակույտը, իսկ ավտոմեքենայի համարանիշները վարորդն ու նրա ընկերները հանել էին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 162+
162+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր