211652_close_icon
views-count3608 դիտում article-date 21:59 21-05-2020

Ջորջո Կյելինի. Հիանում եմ Սուարեսի օյինբազություններով. ես էլ եմ խաղադաշտում ինձ շան որդու պես պահում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կյելինին հիշել է 2014թ. աշխարհի առաջնության այն դրվագը, երբ «Բարսելոնայի» և Ուրուգվայի հարձակվող Լուիս Սուարեսը կծեց նրանը: «Ճիշտն ասած, ես հիանում եմ նրա օյինբազություններով: Առանց դրանց Սուարեսը սովորական խաղացող կլիներ: Այդ օրը՝ 2014թ. աշխարհի առաջնությունում, արտառոց ոչինչ տեղի չունեցավ: Ես գրեթե ամբողջ խաղը պահում էի Կավանիին, և մենք չէինք զիջում մեկ-մեկու: Հանկարծ ես զգացի, որ ուսս կծեցին: Ահա և վերջ, դա էր ամբողջ պատմությունը: Այդպիսին է նրա ռազմավարությունը խաղադաշտում: Բայց կարելի է ասել, որ այդպիսին է նաև իմ ռազմավարությունը: Մենք Սուարեսի հետ նման ենք, ինձ դուր են գալիս նման հարձակվողները: Խաղից մի երկու օր անց ես նրանց զանգահարեցի, սակայն նա ներողություն խնդրելու կարիք չուներ: Ես էլ եմ ինձ խաղադաշտում շան որդու պես պահում և հպարտանում եմ դրանով: Օյիններն ու որոշակի մարզական չարությունը՝ այդ ամենը խաղի մասն են: Ես դա չէի համարի կեղծիք: Պետք է հնարամիտ լինել՝ մրցակցին հաղթելու համար», գրել է Կյելինին իր ինքնակենսագրականում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր