211652_close_icon
views-count51476 դիտում article-date 21:53 21-05-2020

Վրաերթ Կոտայքի մարզում. Հրազդանում 57–ամյա վարորդը Hover-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա աշակերտին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Հրազդանի բնակիչ, 57-ամյա Մհեր Հ.-ն իր վարած Hover մակնիշի 78 MQ 008 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ, 16-ամյա Վանիկ Պ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկված երեխային իր ավտոմեքենայով տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն, ապա կատարվածի մասին ահազանգել է ոստիկանության Հրազդանի բաժին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված երեխան սովորում է Հրազդանի թիվ 12 ավագ դպրոցում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր