հիմնական կայք
Լրահոս

ՄՕԿ-ը նպաստում է աշխարհի խաղաղությանը

ՄՕԿ-ը նպաստում է աշխարհի խաղաղությանը Միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ / չի պատրաստվում օգտագործել առևտրային / կոմերցիոն / զարգացման մոդելը: Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի գործառությունների գծով տնօրեն Լանա Հադդադը։ Նա ընդգծել է, որ ՄՕԿ-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է և իր եկամուտներն օգտագործում է զանգվածային սպորտի զարգացման և օլիմպիական ազգային կոմիտեներին ու մարզիկներին աջակցելու համար։


ՄՕԿ –ի ֆինանսավորման մոդելը հիմնված է ոչ առևտրային հիմքի վրա և չի կարելի այն համեմատել արհեստավարժ լիգաների առևտրային մոդելի հետ։

Եթե ՄՕԿ-ը օլիմպիական խաղերը կազմակերպի կոմերցիոն սկզբունքով , ապա մրցակցությունը կսահմանափակվի միայն եկամուտ բերող մարզաձևերով։ Այդ պարագայում խաղերին չեն մասնակցի աշխարհի գրեթե բոլոր երկրների / 206 / մարզիկները:

Օլիմպիական խաղերն ունի մեծ աշխարհագրություն և մարզաձևերի բազմազանություն։ Հենց դրանով էլ համաշխարհային սպորտի գլխավոր մարզահանդեսը տարբերվում այլ մրցաշարերից։ Դա միակ իրադարձությունն է, որ միավորում է ժողովուրդներին և աշխարհում ապահովում է խաղաղություն, - իր խոսքում ընդգծել է Հադդադը։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք