211652_close_icon
views-count956 դիտում article-date 19:26 21-05-2020

Թենիսի մրցաշարերը դադարեցվել են մինչև 2020թ․ հուլիսի 31-ը

Թենիսի միջազգային ֆեդերացիան / ITF / շարունակական համաճարակի պատճառով բոլոր մրցաշարերը դադարեցրել է մինչև 2020 թ․ հուլիսի 31-ը: Ֆեդերացիան կշարունակի հետևել իրավիճակին և կքննարկի միջազգային մրցումները վերսկսելու բոլոր տարբերակները։ Կազմակերպությունը թողարկել է գործողություններին վերադառնալու իր ուղեցույցը` մրցումների անցկացման վերաբերյալ։ Այնտեղ ներկայացված են միջոցառումների ժամանակ սպորտային էթիկայի, առողջության և անվտանգության պաշտպանության բոլոր սկզբունքները։ << Վերադարձ թենիս >> անվանումով ուղեցույցի նպատակն է օգնել ազգային ասոցիացիաներին ՝ համաճարակի սահմանափակումները թուլացնելուց հետո մրցումների վերադառնալուն :

Նմանատիպ նյութեր