11273 դիտում
17:58 21-05-2020
Արթուր Ալեքսանյանն իր աջակցությունն է հայտնել աղմուկի կենտրոնում հայտնված ԿԳՄՍ փոխնախարարին. Armtimes.com
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97կգ) իր աջակցությունն է հայտնել աղմուկի կենտրոնում հայտնված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանին, հայտնում է [url=https://www.armtimes.com/hy/article/188465?fbclid=IwAR3Ijwt0As4d0hE3AC7ZQ5vfMB8UVkYPzRKAcUORgYqilI1dimmO3Rc564I]Armtimes.com[/url]-ը:
Այն բանից հետո, ինչ Գևորգ Լոռեցյանը կալանավորվել ու հեռացվել է պաշտոնից, Թամրազյանը, կրթական մի քանի ոլորտներից զատ, ԿԳՄՍՆ-ում համակարգում է նաեւ սպորտի ոլորտը: Նրա վերաբերյալ տեղեկություններ են տարածվել, ըստ որոնց, փորձել է հարաբերություններ պարզել Բարձրագույն որակավորման կոմիտեի՝ արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանի հետ իր մասին վերջինիս խոսքերի համար: Տեղեկություններ կան նաեւ, որ Թամրազյանը հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության:
Արթուր Ալեքսանյանն այս ամենի հետ կապված գրառում է հրապարակել «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում: Նշել է, որ ինքն ու հաջողությունների հասած այլ մարզիկներ աջակցում են Թամրազյանին:
«Մենք՝ Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում բարձր պահած մարզիկներս, մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանին: Վերջին օրերին տարբեր անհատների, կազմակերպությունների և լրատվամիջոցների կողմից փորձ է արվում արատավորել մի մարդու, ով շատ կարճ ժամանակահատվածում արժանացել է մեր հարգանքին՝ իր բարձր պրոֆեսիոնալիզմի, ազնվության և մարդկային հատկանիշների շնորհիվ: Կոչ ենք անում դադարեցնել անհիմն սկիզբ առած արշավը Թամրազյանի տեսակի դեմ: Մեր տեսակը հաղթող տեսակ է»,- գրել է նա:
Մանրամասները՝ [url=https://www.armtimes.com/hy/article/188465?fbclid=IwAR3Ijwt0As4d0hE3AC7ZQ5vfMB8UVkYPzRKAcUORgYqilI1dimmO3Rc564I]Armtimes.com[/url]-ում:
Նմանատիպ նյութեր
23051 դիտում
15:49 04-05-2020
Արթուր Ալեքսանյանն իր աջակցությունն է հայտնել Գուրգեն Խաչատրյանին
2796 դիտում
10:18 01-02-2020
ԿԳՄՍ փոխնախարարին կանչել են հարցաքննության՝ բնակարանի գողության գործով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1108 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3712 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
994 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն