211652_close_icon
views-count4132 դիտում article-date 17:17 21-05-2020

Վրաստանում ՀՀ երկու քաղաքացիների` մոր և երեխայի մոտ կորոնավիրուս է հաստատվել

[url=https://www.tert.am/am/news/2020/05/21/georgia-coronairus-armenians/3295344?fbclid=IwAR1cUysEDxnUzqkGb4IX94HBDGIVGoC6jKJ7r78dSrqiPRtQWvIOdTatsYY]Tert.am[/url]-ը գրում է. Թբիլիսիի Վախթանգ Բորչոշվիլիի անվան կլինիկայի դիտորդական խորհրդի նախագահ Մակա Սոլողաշվիլին տեղեկացրել է, որ իրենց կլինիկա է ընդունվել կորոնավիրուսով վարակված Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացի` մայր և երեխա: Այս մասին գրում է kvira.ge կայքը: «Երկու նոր հիվանդ ենք ընդունել: Մայր և երեխա են, նրանք Հայաստանի քաղաքացիներ են»,-ասել է Սոլողաշվիլին: Մայիսի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում վերջին 24 ժամվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 721-ի: Երկրում կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացել է 12 մարդ:

Նմանատիպ նյութեր