211652_close_icon
views-count25526 դիտում article-date 15:10 21-05-2020

Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց՝ Երեւան-Սեւան մայրուղում գտնվող տարածքում «Արձագանք» քանդակի եւ պատվանդանի վերականգնման ու հիմնանորոգման համար հատկացնել գումար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կոտայքի նախկին մի քանի մարզպետներ, ամեն անգամ, երբ հանրության կողմից հարց էր բարձրացվում, որ երբ է լուծվելու ԽՍՀՄ տարիներից հայտնի Երևան-Սևան ավտոճանապարհին տեղադրված, ժողովրդի կողմից սիրելի «Արձագանք» քանդակի ու պատվանդանի վերականգնման և հիմնանորոգման աշխատանքները, բոլոր մարզպետները խոստանում էին, որ կարճ ժամանակում այդ խնդիրը կլուծվի, սակայն կարճ ժամանակ անց նրանց խոսքերը սին էին դուրս գալիս, ու մարդիկ էլ երբեք չէին հավատում, որ այդ մարզպետներն իրենց խոսքը կկատարեն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր հայտնի դարձավ, որ Կոտայքի ներկայիս մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ի տարբերություն նախորդ մարզպետների, խոսքից գործի է անցել, ու այս անգամ հանրությունը կհամոզվի, որ խնդիրը լուծվելու է։ Այսօր՝ մայիսի 21-ին, ՀՀ Կառավարությունն նիստին հավանության արժանացրեց ԿԳՄՍ նախարարության առաջարկը՝ շուրջ 78 մլն ՀՀԴ հատկացնելու Բյուրեղավանի վարչական տարածքում՝ Երեւան-Սեւան Մ4 մայրուղու անմիջական հարեւանությամբ գտնվող տարածքում «Արձագանք» քանդակի եւ պատվանդանի վերականգնման ու հիմնանորոգման համար։ Հավելեմ նաեւ, որ արձանի հարակից շուրջ 5.000քմ տարածքի սեփականության հարցն այս պահին վիճարկվում է ՀՀ Վարչական դատարանում՝ շուրջ մեկուկես տասնամյակ առաջ մասնավորեցման գործընթացում առերեւույթ իրավախախտումների հիմքով, եւ կարծես թե արդեն ունենք նաեւ որոշակի փոխըմբռնում տիրապետողների հետ՝ համայնքի հետ հաշտության գալու եւ զիջելու տարածքը համայնքին։ Արձանի եւ պատվանդանի վերականգնումից հետո՝ տարածքի տնօրինումը ստանձնելուն պես, համայնքի հետ համատեղ ծրագրով նախատեսում ենք լիովին բարեկարգել ամբողջ շրջակայքը եւ այն դարձնել տուրիստական միջանկյալ կանգառ-դիտակետ մարզով ճանապարհորդողների եւ մարզ այցելող մեր հյուրերի համար. դիտակետից միաժամանակ կարելի է դիտարկել շուրջ 9 բնակավայր, Արագած եւ Արա լեռները։ Միաժամանակ հիմնավորապես կլուծենք նաեւ հանրային սան.հանգույցների, աղբահանության եւ հետեւողական մաքրության պահպանման հարցերը։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր