211652_close_icon
views-count6590 դիտում article-date 14:47 21-05-2020

Լիանա Ղալթախչյանը նշանակվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցույթային խորհրդի անդամ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Լիանա Ղալթախչյանին նշանակել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցույթային խորհրդի անդամ: «Ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցույթային խորհրդի անդամ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթաղչյանին»,- ասված է Կառավարության որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր