հիմնական կայք
Լրահոս

Չեմ բացառում, որ դիմակների կրումը փակ տարածքներում պարտադիր լինի 1 կամ 2 տարի․ նախարար. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմ բացառում, որ դիմակների կրումը փակ տարածքներում պարտադիր լինի 1 կամ 2 տարի․ նախարար. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դիմակների կրումը փակ տարածքներում եւ հատուկ տնտեսվարողների մոտ, որոնք սահմանված են պարետի ցուցումներով, պատրադիր է լինելու այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է լինելու իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թոորոսյանը, հայտնում է News.am-ը։


«Ես չեմ բացառում, որ դա լինի, օրինակ, մեկ կամ երկու տարի։ Ես բազմիցս նշեմ եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք երկարատեւ պայքարի», - ասաց նախարարը։

Նա հիշեցրեց, որ գոյություն ունեն դիմակը ճիշտ կրելու կանոններ, որոնց հետեւելը կվազեցնի վարակման ռիսկը։ Նախարարի խոսքով՝ մարդկանց մեջ պետք է ձեւավորվի դիմակը ճիշտ կրելու մշակույթը, սովորույթը, ինչպես, օրինակ, երեկոյան ատամները մաքրելու սովորույթը։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ մարդիկ, ովքեր առողջական պատճառներով չեն կարող կրել դիմակներ, պետք է հսկողության տակ գտնվեն եւ աշխատավայրում այլ մարդկանց առողջությունը չվտանգեն։

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք