211652_close_icon
views-count913 դիտում article-date 13:15 21-05-2020

Համոզվա՞ծ եք, որ քայլող մարդու արձանի տեղադրման հետ կապված՝ շահարկումներ չեն լինի. Փաշինյանը՝ նախարարին

Դուք համոզվա՞ծ եք, որ այդ քայլող մարդու արձանի տեղադրման հետ կապված՝ քաղաքական շահարկումներ և այլն չեն լինելու: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց վարչապետը ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արային Հարությունյանին, երբ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու հարցը: Արայիկ Հարությունյանն ասաց, որ քանդակը շատ ավելի վաղ է ստեղծվել: «Երբ ավագանու նիստին դա քննարկվում էր, նման հարցեր չեն եղել»,-ասաց նախարարը: Նախարարը նշեց, որ ներկայացվող նախագիծը կապիտալ ծախսերի վերաբերյալ քննարկման արդյունքում է մշակվել, և մշակութային օբյեկտների մեծ փաթեթ կա, որոնց վերանորոգորմն իրականացվելու է: Նշենք, որ կառավարության այսօրվա որոշմամբ՝ մշակութային կառույցների հիմնանորոգվելու, ամրակայվելու աշխատանքների համար պահուստային ֆոնդից հատկացվել է 124,86 մլն դրամ: Մասնավորապես, Երևան քաղաքում տեղադրվելիք Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստման և տեղադրման համար հատկացվում է 37 մլն դրամ:

Նմանատիպ նյութեր